Իրանի կառավարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդման, իրանական ԶՈՒ նյութատեխնիկական ապահովման կազմակերպման և սպառազինության մեջ գտնվող ռազմական տեխնիկայի արդիականացման համար։
Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Իրանի բանակի գլխավոր հրամանատար Ամիր Խաթամիի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Կառավարությունը համակողմանի աջակցություն է ցուցաբերում զինված ուժերին և մտադիր է նաև այսուհետ ամեն կերպ նպաստել պաշտպանունակության ամրապնդման, իրանական բանակի նյութատեխնիկական ապահովման կազմակերպման, սպառազինությունների և օպերատիվ ենթակառուցվածքների արդիականացման, զսպման ներուժի բարձրացման ռազմավարական ծրագրերի իրականացմանը», – Փեզեշքիանի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը։