ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանն արձագանքել է Անդրանիկ Թեւանյանի հայտարարությանը, որ ինքը 2024 թվականին պատգամավոր չի եղել։
«Անդրանիկ Թևանյանն ասում է, որ 2023 թվականին վայր է դրել մանդատը: Այդքանը մենք էլ գիտենք։
Հաղորդագրությունն ուշադիր կարդալու դեպքում կտեսնեք ԱՊՕՐԻՆԻ բառը:
Այսինքն, անձը 2024 թվականի ընթացքում ապօրինի կերպով է հավաքել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները:
Այդ հանգամանքը նույնպես քննության առարկա է»:
2024թ.-ին ես պատգամավոր չեմ եղել, փակ լսումներին չէի կարող մասնակցել. Թեւանյան