Հարցումները փաստում են՝ Սամվել Կարապետյանը լինելու է հաջորդ վարչապետը». Նարեկ Կարապետյան

Հարցումները փաստում են՝ Սամվել Կարապետյանը լինելու է հաջորդ վարչապետը». Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի 1-ին համար Նարեկ Կարապետյանը գրում է. «Հարցումները փաստում են՝ Սամվել Կարապետյանը լինելու է հաջորդ վարչապետը։ Ժողովուրդը փոփոխություն է ուզում։ Հանրությունը դժգոհ է Նիկոլ Փաշինյանի գործունեությունից, մարդիկ փոփոխություն են ցանկանում։​
     Վարչապետի պաշտոնի համար Նիկոլ Փաշինյան-Սամվել Կարապետյան մրցապայքարում հաղթում է Կարապետյանը։​
     Հարկ է նշել, որ Փաշինյանի գլխավորած ուժը նույնպես պարտվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններում և չի ստանում ձայների մեծամասնություն։​
     Ժողովուրդը չի ցանկանում, որ 300,000 ադրբեջանցիներ տեղափոխվեն Հայաստան։ Ժողովուրդը ցանկանում է 300,000 աշխատատեղ։ Ժողովուրդը ցանկանում է ունենալ վարչապետ, որով կհպարտանա, ոչ թե առաջնորդ, ով կստորացնի սեփական ժողովրդին։
     ​Հունիսի 7-ին ոչ ոք չպետք է տանը մնա։ Մեծ փոփոխությունների համար մեզ անհրաժեշտ է մեծ հաղթանակ։ Հայաստանում փոփոխություններ լինելու են»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *