Լեհաստանը 5 տարով արգելել է իսրայելցի արմատական նախարար Բեն-Գվիրի մուտքը երկիր

Լեհաստանը 5 տարի ժամկետով արգելել է իսրայելցի արմատական նախարար Իտամար Բեն-Գվիրի մուտքը երկիր, X սոցիալական ցանցում հայտնել է Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարցին Կերվինսկին։

«Լեհաստանի քաղաքացիների նկատմամբ դաժան վերաբերմունքը միշտ արժանանալու է պատասխան հակազդեցության։ Անկախ նրանից, թե հատկապես ով է նման վարքագիծ թույլ տալիս։ Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ռադոսլավ Սիկորսկու (Լեհաստանի ԱԳՆ ղեկավար -խմբ.) խնդրանքով, ինչպես արդեն ասացի, Իտամար Բեն-Գվիրի մուտքը Լեհաստան արդեն պաշտոնապես արգելված է»,- նշել է Կերվինսկին։

Ավելի վաղ Բեն-Գվիրը «Սումուդ» պաղեստինամետ նավատորմի ակտիվիստների, նրանց թվում նաև՝ Լեհաստանի քաղաքացիների նկատմամբ ծաղրանքների կադրեր էր հրապարակել։ Իտալիան Եվրոպական միությանը խնդրել է պատժամիջոցներ կիրառել Բեն-Գվիրի նկատմամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *