Թեհրանն ու Վաշինգտոնը դեռևս համաձայնության չեն հասել, սակայն կողմերի միջև հակասությունները նվազել են։ Այս մասին մայիսի 21-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան աղբյուրին։
«ԱՄՆ-ի հետ դեռ համաձայնություն չկա, բայց տարաձայնությունները կրճատվել են», — ասվում է նյութում։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ վիճահարույց հարցերի թվում շարունակում են մնալ ուրանի հարստացումը և Թեհրանի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ։
Reuters-ը նույն օրը հայտնել էր Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի՝ երկրից հարստացված ուրանի արտահանման արգելքի մասին։ Նշվում էր, որ ռադիոակտիվ նյութի արտահանումը երկրի սահմաններից դուրս ապագայում կարող է մեծացնել Իրանի խոցելիությունը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից նոր հարձակումների նկատմամբ։