
Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների եւ գույքի մասին հայտարարագիր։ Որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է մեկ առանձնատուն Երեւանում, 2021թ. արտադրության VOLKSWAGEN մակնիշի մեկ ավտոմեքենա, որը գնել է 2022-ին։ Ավինյանի բանկային հաշվին տարեվերջին եղել է 5 մլն 858 հազար 209 դրամ։ Ունեցել է 20 մլն 887 հազար 335 դրամ կանխիկ գումար։ Տարվա ընթացքում ստացել է 57 մլն 671 հազար 356 դրամ եկամուտ, որից 26 մլն 523 հազար դրամը՝ Poolin կրիպտոմայնինգի հարթակից, իսկ մնացածը՝ Երեւանի քաղաքապետարանից։ Ավինյանը հայտարարագրել է նաեւ 5.41 Bitcoin, որը հավասար է 153 մլն 463 հազար 510 դրամի։ Նա նաեւ 5 Ethereum կրիպտոարժույթ ունի, որը հավասար է 3 մլն 884 հազար 263 դրամի։ Իսկ ADA Cardano կրիպտոարժույթով Ավինյանի միջոցները կազմել են 1,483, որը հավասար է 134 հազար 385 դրամի։
Ավինյանի կինը՝ Մարիամ Պահլավունին, որը «Բարուր» ընկերության տնօրենն է, եւ ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է իրեն, 34 տոկոս բաժնեմաս ունի «Լավ փրոդաքթս» ընկերությունում, 2017թ. արտադրության RANGE ROVER մակնիշի ավտոմեքենա, 44.5 մլն դրամ ավանդ, 15 մլն դրամ վարկ։ Իսկ եկամուտները կազմել են 4 մլն 976 հազար 465 դրամ։