ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի․/ԱՌԿԱ/․ Այսուհետ Newsarmenia.am կայքի նոր՝ «Խաղեր» բաժնի շրջանակում երեխաների համար հատուկ ամսական մեկ քուիզ կհրապարակվի։
Ամեն ամիս երեխաներին հասանելի կլինի նոր խաղ, որը հնարավորություն է խաղալու և սովորելու՝ սկսած գրպանի փողի կառավարման սկզբունքներից մինչև խնայողությունների, բանկային պրոդուկտների և ֆինանսների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ավելի բարդ թեմաներ։
8 ամիս, 8 քուիզ, որոնցով մասնակիցները կկարողանան ձևավորել գիտելիքների մի ամբողջություն ֆինանսական աշխարհի մասին։ Նախագիծն իրականացվում է «Ֆինանսապես գրագետ Իդրամի և IDBank-ի հետ» արշավի շրջանակում։
Մարաթոնի ուղեկիցը Idram Junior-ն է՝ զվարճալի, հետաքրքրասեր և ընկերասեր հերոս, որը կօգնի մասնակիցներին կողմնորոշվել ֆինանսների աշխարհում, աջակցություն կցուցաբերի յուրաքանչյուր փուլում և ուսուցումը կդարձնի ավելի հասկանալի ու գրավիչ։
Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պաասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ ընկերությունները շարունակում են փնտրել տարբեր եղանակներ երեխաների համար ֆինանսական կրթությունն ավելի գրավիչ դարձնելու նպատակով։
«Idram Junior հավելվածում օրինակ ստեղծել ենք Junius խաղը, որը նույնպես երեխաներին հնարավորություն է տալիս խաղալ ու միաժամանակ գիտելիքներ կուտակել։ Սա մեր սոցիալական պատասխանատվության հիմնական ուղղություններից մեկն է»,- ասել է Տաթևիկ Վարդևանյանը։
«Ֆինանսական կրթվածությունն այնպիսի հմտություն է, որը հատկապես կարևոր է ձևավորել վաղ տարիքից։ Մենք ցանկանում էինք փողի մասին պատմել ոչ թե պարզապես դասախոսությունների ձևաչափով, այլ խաղի, սյուժեի և ինտերակտիվ առաջադրանքների միջոցով։ IDBank-ի հետ համատեղ նախագիծը թույլ է տալիս բարդ թեմաները վերածել հասկանալի և հրապուրիչ ճանապարհորդության, որին երեխաները կկարողանան մասնակցել ամեն ամիս»,- նշել է «Նովոստի-Արմենիա» գործակալության տնօրեն Գալինա Դավիթյանը։
Առաջին՝ «Գրպանի փողերի կախարդանքը» խաղը հասանելի է Newsarmenia.am կայքի «Խաղեր» բաժնում՝ հետևյալ հղումով։
Idram–ը և IDBank–ը վերահսկվում է ՀՀ ԿԲ–ի կողմից։