
«Նիկոլ Փաշինյանը հոգեխանգարմունքի մեջ է ընկել, որովհետև շատ լավ գիտի, որ հունիսի 7-ի ընտրություններով պարտվում է, ու փորձում է շարքից հանել իր հիմնական ընդդիմախոսներին։ Գիտի, որ իր վարկանիշն ընկնելուն զուգահեռ բարձրանում է մեր վարկանիշը, իրենք պարտվում են, իսկ հավաքական ընդդիմությունը հաղթում է, սարսափում են Գյումրի 2-ից, բայց Գյումրի 2 լինելու է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանը։ «ԱԱԾ-ն ընկած ամբողջ հանրապետությունով դավաճաններ ու լրտեսներ է փնտրում։ Խոսույթ կա՝ հետաքննության մեջ շատ կարևոր է, որ դու դուրս չգաս քո սեփական հետքի վրա․ հիմա եթե իրենք շատ ուսումնասիրեն և շատ օբյեկտիվ քննություն իրականացնեն, իրոք, պետք է դուրս գան առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի հետքի վրա, որովհետև ՀՀ-ի թիվ մեկ դավաճանը նա է, ով կատարում է թուրք-ադրբեջանական հրահանգները։ Դավաճանը թող այլ տեղերում դավաճաններ չփնտրի»,- նշել է ընդդիմադիր գործիչը։