«Հրապարակ». Հայաստանում ուկրաինական բուհ է գործում

Որակյալ բարձրագույն կրթությունն անձի առաջընթացի, հաջողությունների համար դռներ է բացում։ Հայաստանի բուհերը համալսարանների միջազգային վարկանիշներում ցածր տեղեր են զբաղեցնում, չնայած պետական եւ մասնավոր բուհերի մեծաթիվ լինելը պետք է բարձրագույն կրթության ոլորտում ուժեղ մրցակցություն եւ բարձրորակ կրթություն ապահովեր։ ՀՀ-ում գործում է 23 պետական բուհ, այդ թվում են Հայաստանի ֆրանսիական եւ եվրոպական համալսարանները։ 1991-ից գործում է Հայաստանի ամերիկյան համալսարանը, որը պետական բուհ չի համարվում։ Գործում են օտարերկրյա պետական 5 բուհերի մասնաճյուղեր եւ Հայաստանում «Արեւմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի կրթագիտական ինստիտուտ» անունով մի բուհ։ «Ինստիտուտ» եզրույթը նշանակում է հաստատություն, ԽՍՀՄ-ում այդ բառն օգտագործվում էր համալսարանի կարգավիճակ չունեցող բուհերի վերաբերյալ։ Ցանկանալով տեղեկություններ ստանալ Հայաստանում ուկրաինական ինստիտուտի մասին, ԿԳՄՍ նախարարին տեղեկատվական հարցում եմ արել․ «Արեւմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երեւանի կրթագիտական ինստիտուտը բարձրագո՞ւյն, թե՞ միջին մասնագիտական ուսումնական հաստատություն է, երբվանի՞ց է գործում։ ԿԳՄՍ նախարարության կողմից արտոնագիր, հավաստագիր ստացե՞լ է, ե՞րբ»։

ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը պատասխանել է․ «Արեւմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երեւանի կրթագիտական ինստիտուտը (իրավանախորդ՝ «Տերնոպոլի պետական տնտեսագիտական համալսարանի (Երեւանի մասնաճյուղ)) հիմնադրվել է 2001 թվականին՝ Հայաստանի Հանրապետության եւ Ուկրաինայի Հանրապետության կառավարությունների 1999 թ. Կիեւում կնքած Կրթության բնագավառում համագործակցության պայմանագրի հիման վրա: ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի գործակալությունում ինստիտուտի Երեւանի մասնաճյուղը գրանցվել է 2005թ. հունվարի 14-ին: Այն պետական ուսումնական հաստատություն է: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից լիցենզավորվել է 2001թ. հունիսի 6-ին: Ինստիտուտի շրջանավարտները ստանում են Ուկրաինայի պետական նմուշի ավարտական փաստաթուղթ: Համագործակցության վերոգրյալ պայմանագրում չի նախատեսվել միջին մասնագիտական կրթություն իրականացնելու հանգամանքը»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *