
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերի հետ: Զրույցի ընթացքում, որի մասին հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը, քննարկվել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը և Հորմուզի նեղուցում նավագնացության ազատության վերականգնմանն ուղղված ջանքերը:
«Պետքարտուղարը և ԱԳ նախարարը քննարկել են նաև Եվրոպայի կողմից սեփական անվտանգության ջանքերի ակտիվացման կարևորությունը և պաշտպանական ծախսերի ավելացման և ՆԱՏՕ-ի շրջանակներում ֆինանսական բեռի արդարացի բաշխման անհրաժեշտությունը»,- նշվում է հայտարարության մեջ։