
Այսօր վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացնում ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի բնակարանում և նրան պատկանող գրասենյակներում։
Ըստ տեղեկությունների՝ իրավապահները փնտրում են համակարգիչներ և էլեկտրոնային կրիչներ, որոնք կարող են առնչվել նախընտրական բարեգործության արգելքի հնարավոր խախտման վերաբերյալ քննությանը։ Կան նաև բերման ենթարկված անձինք։
Պատգամավորի օգնականը` Լիզա Գասպարյանը հայտնեց , որ իրենց հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակում են իրականացվում քննչական գործողությունները։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Գյումրիում հանդիպում էր տեղի ունեցել Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ, իսկ Մարտուն Գրիգորյանը նախկինում հայտարարել էր իր թիմի և ընտանիքի նկատմամբ ճնշումների մասին։