Դատախազը Թևանյանի նկատմամբ հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

2026 թվականի հունիսին նշանակված ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Նորիկի Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ 2026 թվականի մայիսի 22-ին դատախազը միջնորդություն է ներկայացրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից իրավապահները խուզարկում են ԲՀԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի գրասենյակն ու տունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *