Մոսկվայի բոլոր օդանավակայանները փակվել են Կիևի ինտենսիվ գրոհի պատճառով

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերն անցած գիշեր հարձակվել են Յարոսլավլի վրա։ ԱԹՍ-ները փակել են քաղաքից դեպի Մոսկվա ելքը։

Յարոսլավլի մարզի նահանգապետ Միխայիլ Եվրաևի խոսքով՝ հարձակումը հետ է մղվել ՀՕՊ ուժերի և էլեկտրոնային պայքարի համակարգերի կողմից, տուժածներ չկան։

Եվրաևը կոչ է արել բնակիչներին չմոտենալ խփված անօդաչու թռչող սարքերի մնացորդներին և «չօգտագործել հեռախոսներ դրանց մոտ»։

ԱԹՍ-ների պատճառով անցած գիշեր փակվել են Մոսկվայի բոլոր չորս օդանավակայանները՝ Վնուկովոն, Դոմոդեդովոն, Ժուկովսկին և Շերեմետևոն։ Սահմանափակումները վերացվել են առավոտյան։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի Telegram ալիքը հաղորդել է, որ կեսգիշերից ի վեր քաղաք թռչելիս խոցվվել է վեց անօդաչու թռչող սարք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *