
«Բոլորին գործակալ են սարքում, բարեկամ երկրներին՝ թշնամի, որպեսզի պայքարեն մեր ժողովրդի դեմ, հայաթափեն ՀՀ-ն․ ունեն հանձնարարություն շեֆից՝ պետք է ՀՀ-ն լցնեն ադրբեջանցիներով»,- ասուլիսի ժամանակ հայտնեց «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը։ «Մեր ֆանտազիան չէր հերիքում՝ պատկերացնել Արցախն առանց հայերի, խաղաղ Արցախ ունեցանք՝ առանց հայերի, հիմա կունենանք խաղաղ Սյունիք՝ առանց հայերի․ սրանց վախերի արդյունքն է սա, ոչ մի ձև չունեն պայքարելու»,- հավելեց նա։