Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն


Հայաստան


Մայիսի 21-22-ը ոստիկանության ստորաբաժանումները բացահայտվել է 156 հանցագործություն։
Մասնավորապես՝

84 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
8-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, թմրանյութի հայտնաբերման,
5 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի,
4 դեպք՝ հոգեկան ներգործության,
3 դեպք՝ խուլիգանության,
2-ական դեպք՝ խարդախության, թմրանյութի իրացման, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու։
Բացահայտվել է ավազակության, անձնական ունեցվածքի գողության, վստահված գույքի հափշտակման, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, զենք-զինամթերքի առգրավման, սառը զենքի հայտնաբերման, ծառերը կամ թփերը անզգուշությամբ ոչնչացնելու, երեխայի խնամքի պարտականությունները չկատարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝

5 դեպք՝ շորթման,
4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 7-ը։

Անցած 1 օրում գրանցվել է 9 ավտովթար․ 11 մարդ ստացել է տարբեր  աստիճանի մարմնական վնասվածքներ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *