
ԼԺՀ Ստարոբելսկի քոլեջի վրա հարձակման մեղավորները կպատժվեն այդ ռազմական հանցագործության համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը՝ այն անվանելով ահաբեկչություն:
Նրա խոսքով, նացիստները, ինչպես անկյուն քշված առնետները, փորձում են կծել ամենազգայունը ՝ մահափորձեր իրականացնելով անչափահաս երեխաների և անմեղ քաղաքացիական բնակիչների նկատմամբ։
Այս պահին փլատակների տակից երեք մարդ է փրկվել, հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը։
Որոնողա-փրկարարական աշխատանքներն այս պահին ընդհատվել են կրկնակի հարձակման սպառնալիքի պատճառով։
Հիշեցնենք, որ ուկրաինական բանակի հասցրած հարվածի հետևանքով վիրավորվել է 35 մարդ։ Հարձակման պահին համալսարանի ներսում ընդհանուր առմամբ 86 մարդ է եղել։