ՌԴ-ն գազ է մատակարարում ՀՀ-ին ի վնաս իրեն՝ դրա դիմաց ստանալով անբարոյականություն և անազնվություն Փաշինյանից․ Վոլոդին

Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի քաղաքական որոշումներ է կայացրել՝ միանալու այն երկրներին, որոնք պատերազմում են Ռուսաստանի հետ և փորձում են ոչնչացնել այն․ հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ Հայաստանը նախկինում օրենք էր ընդունել Եվրամիությանը միանալու գործընթացը սկսելու մասին, ինչպես նաև ճանաչել էր Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) իրավասությունը, որից հետո Հայաստանը դարձել էր լիիրավ անդամ։

«Քաղաքական առումով՝ Փաշինյանի բոլոր որոշումներն արդեն կայացված են։ Ուզում եմ ընդգծել, որ նա կողմ է Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ, մեզ հետ պատերազմող, Ռուսաստանի Դաշնությունը ոչնչացնող և մեր զարգացմանը խոչընդոտող երկրների հետ հարաբերություններ կառուցելուն», – նշել է Վոլոդինը։

Նա հավելել է, որ Ռուսաստանը գազ է մատակարարում Հայաստանին ի վնաս իրեն՝ աջակցելով հանրապետության քաղաքացիներին և տնտեսությանը, և դրա դիմաց ստանում է անբարոյականություն և անազնվություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից: «Սա հարաբերություններ կառուցելու միջոց չէ»,- նշել է Վոլոդինը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *