
Փաշինյանի՝ ԵԱՏՄ-ում մնալու ցանկությունը փորձ է շարունակել օգտագործել եվրասիական տարածքը ֆինանսական նպատակներով, ինչն արդեն ապահովել է Հայաստանի ՀՆԱ-ի 2.5 անգամ աճը։ Այս մասին հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
Նրա խոսքով՝ քաղաքական որոշումները Փաշինյանի կողմից արդեն կայացվել են։ Վոլոդինը նաև նշել է, որ Ռուսաստանի վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ բարեկամական է, բայց Ռուսաստանի Դաշնությունը չի կարող լռել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին։