Մեր ընտանիքի տղաները անում էին ամեն ինչ, որ նրանք չզոհվեն

Խմբագիրների հետ հանդիպման շրջանակում «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանին «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը խնդրել է մեկնաբանել օրերս ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի կողմից արված հայտարարությունը, որը վերաբերում էր 2020 թվականի պատերազմի ընթացքում Կարապետյանի ընտանիքի տղաների զոհվել-չզոհվելու հանգամանքներին։

Հարցի պատասխանով Կարապետյանը նշել է, որ իրենց ընտանիքի տղաները պատերազմի ընթացքում և դրանից առաջ էլ զբաղվել են աշխատանքով ու ամեն ինչ արել են, որ հենց նրանք չզոհվեն:

«Մեր ընտանիքի տղաները աշխատել են, որ նրանք չզոհվեն: Նրանք կենդանի մեռելներ են»,- նշել է Կարապետյանը:

«Արա, գերդաստանումդ 6 տղա ես ունեցել, ինչի՞ չեն զոհվել կամ վիրավորվել»,- ասել էր Պապիկյանը բեմահարթակից՝ դիմելով Սամվել Կարապետյանին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *