Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն է


Հարեվաններ


Ռուսաստանի Քննչական կոմիտեի աշխատակիցները խուզարկություններ են կատարել ՌԴ ԳԱ Փիլիսոփայության ինստիտուտում, եղել են ինստիտուտի որոշ  աշխատակիցների տանը, գրում է T-Invariant-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ հարցաքննվել են «մոտ տասը փիլիսոփա, այդ թվում՝ ակադեմիկոս Աբդուսալամ Հուսեյնովը»

PhilosophyToday տելեգրամ-ալիքը հայտնել է, որ ինստիտուտի աշխատակից Սվետլանա Մեսյացը տնային կալանքի տակ է։ «Մեդիազոնա»-ն Մոսկվայի քաղաքային դատարանի կայքում հայտնաբերել է նիստի քարտը, որը վերաբերում է խափանման միջոցի ընտրությանը։ Քրեական գործը հարուցվել է «կազմակերպված խմբի կողմից կամ առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախության» հոդվածով։

PhilosophyToday-ը պնդում է, որ գործը «վերաբերում է պետական առաջադրանքի հաշվետվություններում թույլ տրված սխալին, որի շրջանակում պետք էր թարգմանել դժբախտ Արիստոտելին»։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *