«ՌԴ-ն գազ է մատակարարում ՀՀ-ին ի վնաս իրեն՝ դրա դիմաց ստանալով Փաշինյանի ստորությունը»․ Վոլոդին

«ՌԴ-ն գազ է մատակարարում ՀՀ-ին ի վնաս իրեն՝ դրա դիմաց ստանալով Փաշինյանի ստորությունը»․ Վոլոդին

Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում ի վնաս իրեն։ Այս մասին հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ «Մենք Հայաստանին գազ մատակարարում ենք գրեթե 4 անգամ ավելի էժան, ի վնաս մեզ (Հայաստանի համար գազի գինը 1000 խոր․ մ-ի համար կազմում է 177,5 դոլար, Եվրոպայում՝ 633 դոլար): Այս դժվարին պահին աջակցում ենք Հայաստանի տնտեսությանը, նրա քաղաքացիներին։ Ինչ ենք ստանում դրա դիմաց՝ Փաշինյանի ստորությունն ու անպարկեշտությունը»,- նշել է նա՝ հավելելով, որ այդպես շարունակվել այլևս չի կարող։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *