Առաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում


Մշակույթ


Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մայիսի 23-ին և 24-ին կայանալու է ֆրանսիացի դրամատուրգ Ֆրանսիս Վեբերի «Ընթրիք հիմարի հետ» համանուն կատակերգության առաջնախաղը՝ Ռուզան Խաչատրյանի բեմադրությամբ:

Ներկայացման նկարիչ՝ Մարիամ Մուրադյան: Դերերում՝ Հովակ Գալոյան, Արթուր Պետրոսյան, Վարդան Կուղյանոսյան, Սիփան Զադոյան, Կարապետ Քարաջյան, Հասմիկ Մխիթարյան, Արև Հակոբյան և Հարություն Մելիք-Բեկյան։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *