Լիբանանի վարչապետը Նավաֆ Սալամը հետաձգել է իր այցը Վաշինգտոն՝ պայմանավորված երկրի անվտանգային մարտահրավերներով։
«Հաշվի առնելով ստեղծված ներքաղաքական վիճակը և Լիբանանի ժողովրդի անվտանգությունն ու միասնությունը պաշտպանելու իմ պարտականությունը լիովին կատարելու հանձնառությունը՝ որոշել եմ հետաձգել Միացյալ Նահանգներ իմ այցը՝ Բեյրութից կառավարության աշխատանքը համակարգելու համար։», – գրել է նա X սոցիալական ցանցում։
Նշենք, որ առաջիկա օրերին սպասվում է Միացյալ Նահանգներում Իսրայելի և Լիբանանի ներկայացուցիչների միջև բանակցությունների անցկացումը։