Մարդ լինի` հոդվածն ի՞նչն է, որ մարդկանց վրա չկախեն

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Փաստորեն, երբ իշխանությունն ասում էր, որ ընդդիմադիր ուժերը շանս չունեն հաղթելու, նկատի ուներ, որ թեկնածուներին հերթով խաղից հանելու են։

Մարդ լինի` հոդվածն ի՞նչն է, որ մարդկանց վրա չկախեն։

Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսը փորձում են խլել, նրա ցուցակից Անդրանիկ Թևանյանի վրա պետական դավաճանության հոդված են «կարում», առավոտից էլ ուժայինները ներխուժել են Մարտուն Գրիգորյանի տուն։

Նույնիսկ հետաքրքիր չէ, թե ինչ են փնտրում. միևնույն է` նախապես գծագրել են, թե ում և ինչ հոդվածով են «փակելու»։

Բռնապետության բաստիոնում խառը ժամանակներ են»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *