Իրանի հանդեպ վստահությունը խաթարվել է․ նախագահի խորհրդական

ԱՄԷ նախագահի խորհրդական Անվար Գարագաշը հայտարարել է, որ Իրանի հանդեպ վստահությունը խաթարվել է՝ ռեգիոնում արդեն երկար տարիներ շարունակվող ճնշումների եւ լարվածության պայմաններում։

Նա ասել է, որ Ծոցի երկրները տասնամյակներով բախվում են իրանական ճնշմանն ու սպառնալիքներին, ինչը դարձել է ռեգիոնի քաղաքական իրականության մի մասը։ «Երբ մի կողմից ագրեսիվ սպառնալիքների լեզուն է կիրառվում, իսկ մյուս կողմից՝ բարեկամության դատարկ ու ոչինչ չասող հավաստիացումներ, վստահությունը կորսվում է»,- ասել է Գարագաշը։

Արաբ բարձրաստիճան ներկայացուցիչը նաեւ հայտարարել է, որ վերջին էսկալացիայից հետո, Թեհրանը փորձում է ամրագրել նոր քաղաքական իրականությունը, չնայած նրան, որ ակնհայտորեն պարտվել է մարտի դաշտում։

Գարագաշը շեշտել է, որ ցանկացած փորձ Հորմուզի նեղուցի հանդեպ վերահսկողություն հաստատելու կամ ոտնձգություն կատարելու ԱՄԷ ծովային ինքնիշխանության նկատմամբ՝ անընդունելի է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *