Այս պահին խուզարկվում է նաև Անդրանիկ Թեւանյանի բնակարանը

Այս պահին խուզարկություն է իրականացվում «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ ընտրական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Անդրանիկ Թևանյանի բնակարանում։

Այս մասին հայտնում է «Մայր Հայաստանի» վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 22-ին, վաղ առավոտյան դիմակավորված ԱԱԾ-ականները ներխուժել էին «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ և քննչական գործողություններ են սկսել, որը այս պահին դեռ շարունակվում է։ Այնտեղ է նաև Անդրանիկ Թևանյանը։

«Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով ձերբակալում են Անդրանիկ Թեւանյանին», – նշել էր Արեգնազ Մանուկյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *