Օվերչուկ․ ՌԴ-ն չի կարող անուշադրության մատնել ԵՄ ձգտելու մասին Հայաստանի հայտարարությունները

Ռուսաստանը չի կարող անուշադրության մատնել Հայաստանի՝ Եվրամիություն մտնելու ձգտման մասին հայտարարությունները, որը Մոսկվայի համար վերածվել է թշնամական ռազմաքաղաքական բլոկի։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Իհարկե, մենք չենք կարող դա անուշադրության մատնել։ Հատկապես ներկա իրավիճակում, երբ Եվրամիությունը տնտեսական ինտեգրացիոն միավորումից փաստացի վերածվում է ռազմաքաղաքական միության, որը չի թաքցնում իր թշնամական վերաբերմունքը մեր երկրի նկատմամբ։ Մենք չենք կարող դա անուշադրության մատնել», – ասել է նա։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *