Իսրայելը ՄԱԿ Համաշխարհային պարենային ծրագրից (ՀՊԾ) պահանջել է դադարեցնել իր աշխատանքը Գազայի հատվածում թուրքական ոչ կառավարական կազմակերպության հետ, որը նա հայտարարել է ահաբեկչական, հայտնել է ՄԱԿ գործակալությունը AFP-ին։
«Իսրայելական իշխանությունները ՄԱԿ ՀՊԾ-ին հանձնարարել են անհապաղ դադարեցնել վառելիքի մատակարարումները և իր գործընկեր IHH-ի հետ ամբողջ գործունեությունը՝ դադարեցնելով օգնության տրամադրումը ավելի քան 166 000 մարդու, որոնք ամեն օր ստանում են տաք սնունդ, հաց և պարենային աջակցություն՝ գոյատևելու համար», – AFP-ին հայտնել է ՀՊԾ ներկայացուցիչը։
IHH-ն կամ Humanitarian Relief Foundation-ը թուրքական ոչ կառավարական կազմակերպություն է, որը մարդասիրական օգնություն է ցուցաբերում և որոնողափրկարարական գործողություն է իրականացնում ամբողջ աշխարհում։ ՄԱԿ ՀՊԾ-ն սկսել է համագործակցել IHH-ի հետ Գազայում 2024 թվականի հունվարին։ Իսրայելը IHH-ն ահաբեկչական կազմակերպություն է հայտարարել 2008 թվականի մայիսին՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանն աջակցելու մեղադրանքներով։