Հայաստանի 31 բուհի 119 մասնագիտության համար որևէ դիմորդ չի եղել։Այս մասին հայտնում է Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը՝ ներկայացնելով բուհերի ընդունելության 2-րդ փուլի հայտագրման գործընթացի արդյունքները։
«Կառավարությունը այս տարվա համար հաստատել է 2133 անվճար և 10 հազար 587 վճարովի տեղեր։
Նախորդ տարի եղել է 2142 անվճար և 9998 վճարովի տեղ։ ԳԹԿ-ում հայտագրվել է 16 հազար 482 դիմորդ, որոնց քննությունները կազմակերպվելու են 49 միասնական քննական կենտրոնում»: