
Իսպանիայի կառավարությունը մտադիր է լրացուցիչ 50 մլն եվրո հատկացնել Ուկրաինային ռազմական օգնության համար, հայտնել է երկրի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարեսը: Թագավորությունը միջոցներ կհատկացնի PURL (Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկ) ծրագրի շրջանակներում, որի միջոցով եվրոպական երկրները զենք են գնում Միացյալ Նահանգներից՝ Ուկրաինային փոխանցելու համար, հաղորդում է Infobae-ն։
Հայտարարությունը հնչել է ՆԱՏՕ-ի արտգործնախարարների նիստում, որին մասնակցել է նաև Ուկրաինայի նախարար Անդրիյ Սիբիհան:
Ճեպազրույցի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ է արել դաշինքի անդամ երկրներին ավելացնել Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը, քանի որ հիմնական բեռը ներկայումս կրում են «վեց կամ յոթ» երկրներ: