ԱՄՆ գրին քարտ ստանալ ցանկացող օտարերկրացիները ստիպված կլինեն դա անել երկրից դուրս. Reuters

Այն օտարերկրացիները, որոնք ցանկանում են փոխել իրենց ներգաղթային կարգավիճակը Միացյալ Նահանգներում՝ գրին քարտ ստանալու համար, ստիպված կլինեն դա անել երկրից դուրս՝ Պետքարտուղարության միջոցով, ուրբաթ օրը հայտնել է ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությունը, հաղորդում է Reuters գործակալությունը։

ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությունը (USCIS) դրա մասին հայտնել է պաշտոնական գրության մեջ, որով հանձնարարվում էր աշխատակիցներին յուրաքանչյուր կոնկրետ դեպքում հաշվի առնել համապատասխան գործոններն ու տեղեկությունները՝ որոշելու համար, թե արդյոք արդարացված է արտակարգ օգնության տրամադրումը։

ԱՄՆ-ում ժամանակավորապես գտնվող և գրին քարտ ստանալ ցանկացող օտարերկրացին պետք է վերադառնա հայրենիք՝ դիմում ներկայացնելու համար»,- ասված է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության հաղորդագրության մեջ, որը համակարգում է USCIS-ի գործունեությունը։

«Այս քաղաքականությունը թույլ է տալիս, որ մեր ներգաղթային համակարգը գործի այնպես, ինչպես նախատեսված է օրենքով, այլ ոչ թե սողանցքներ ստեղծի»,- ընդգծել են ծառայությունում։

USCIS-ում հայտարարել են, որ նոր քաղաքականությունը կազատի գործակալության ռեսուրսները՝ հնարավորություն տալով կենտրոնանալ այլ գործերի քննության վրա։

HIAS օգնության կազմակերպությունը, որն ի թիվս այլ ներգաղթյալների խմբերի ծառայություններ է մատուցում նաև փախստականներին, հայտարարել է, որ ԱՄՆ անվտանգության ծառայությունը մարդկանց թրաֆիքինգից տուժածներին, ինչպես նաև դաժան վերաբերմունքի արժանացած ու անխնամ մնացած երեխաներին ստիպում է վերադառնալ այն վտանգավոր երկրներ, որտեղից նրանք փախել են, որպեսզի մշակվեն ԱՄՆ-ում մշտական բնակության իրավունք տվող նրանց գրին քարտերի դիմումները։

Անցյալ տարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում էր ընդունել կրճատել ուսանողների, մշակութային փոխանակման ծրագրերի մասնակիցների և լրատվամիջոցների ներկայացուցիչների վիզաների գործողության ժամկետը։

Հունվարին Պետքարտուղարությունը հայտարարել էր, որ մեկ տարի առաջ Թրամփի պաշտոնը ստանձնելուց ի վեր գերատեսչությունը ավելի քան 100 հազար վիզա է չեղարկել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *