
Իրանի Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կարգադրել է, որ բարձր հարստացվածության մակարդակի իրանական ուրանի պաշարը պահվի Իսլամական Հանրապետության տարածքում։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Համաձայն հաղորդման, Մոջթաբա Խամենեին նոր դիերկտիվ է ստորագրել այդ առնչությամբ, որը ավելի է խստացնում Թեհրանի դիրքորոշումը՝ ԱՄՆ-Իրան հնարավոր գործարքի՝ ամերիկյան կողմի առանցքային պահանջներից մեկի նկատմամբ։ Իրանում կարծում են, որ ուրանի պաշարի դուրս բերումը երկրից՝ Իսլամական Հանրապետությանն ավելի խոցելի կդարձնի ԱՄՆ եւ Իսրայելի հնարավոր ագրեսիայի առաջ։