ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ուրբաթ օրը հայտարարել է, որ Իրանի վարքագիծը Հորմուզի նեղուցի շրջանում «ուղղակի հարձակում» է նավագնացության ազատության և համաշխարհային առևտրի վրա, հաղորդում է Fox News-ը։
«Իրանը շարունակում է փորձել պատանդ պահել համաշխարհային տնտեսությունը՝ փակելով Հորմուզի նեղուցը։ Նավագնացության ազատության և համաշխարհային առևտրի վրա այս ուղղակի հարձակումը վերաբերում է մեզանից յուրաքանչյուրին»,- Շվեդիայի Հելսինգբորգ քաղաքում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո հայտարարել է Ռյուտեն։
«Կարևոր է, որ երկրները միավորվեն այն ծրագրերի շուրջ, որոնք կապահովեն նեղուցի բաց լինելը տարանցման համար, ներառյալ՝ տարածաշրջան հիմնական ակտիվների տեղափոխման միջոցով։ Դա ևս մեկ հստակ հիշեցում է այն մասին, որ անվտանգային մարտահրավերներն ավելի ու ավելի փոխկապակցված են դառնում, և որ դաշնակիցներն ու գործընկերները մեծապես շահագրգռված են սերտ ու ակտիվ համագործակցությամբ»,- հավելել է նա։