Մեղադրանքի մեջ պետական գաղտնիք հավաքել-փոխանցել չկա, այդ պնդումից հրաժարվել են․ լրագորղների հետ զրուցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի փաստաբան Արամ Օրբելյանը։
«Մեղադրանքում պետական դավաճանության կամ լրտեսության որևէ տարր չկա։ Նկարագիրը, ինչով մեղադրում է, բոլոր լրագրողներն էլ, կարծում եմ, դրանով կարող են անցնել, այն է՝ ինչ-որ ինֆորմացիայի տարածում։ Այսինքն՝ ինչ-որ բան են հարցրել, ասել է, և այլն։
Կարծում եմ՝ խափանման միջոցի ու քրեական հետապնդում հարուցելու հիմքեր չկան»,- մանրամասնել է փաստաբանը։