
Մեծ Բրիտանիայի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Բիրմինգհեմն առաջին անգամ կունենա մահմեդական քաղաքապետ։ Այդ քաղաքի ղեկավար է ընտրվել Զաքիր Չաուդխրին։ Այս մասին հայտնում է Բիրմինգհեմի քաղաքային խորհուրդը։ Չաունդխրին էլ հայտարարել է, որ իր համար մեծ պատիվ է լինել Բիրմինգհեմի քաղաքապետ՝ «լորդ-քաղաքագլուխ»։
Վերջինս ծագումով Պակիստանից է, ներգաղթյալ, ով Բիրմինգհեմ է տեղափոխվել 1969 թվականին՝ 14 տարեկան հասակում։ 2006 թվականին դարձել է քաղաքային խորհրդի խորհրդական, հետո աշխատել է Վեսթ-Միդլենդսի ոստիկանական վարչությունում եւ Առողջապահության ոլորտի տեսչական կոմիտեում։