Սպիտակ տան մոտ հրաձգություն է տեղի ունեցել կրակողին չեզոքացրել են, երկու անցորդ վիրավորվել է:
Կրակոցների ձայնը հայտնվել է ABC-ի թղթակից Սելինա Վանի տեսանյութում, կադրերում երևում է, թե ինչպես է լրագրողը փորձում թաքնվել:
Կրակոցներ արձակողը 21-ամյա Նասիր Բեսթն է։
Նա ստացած վերքերից հիվանդանոցում մահացել է։ Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ տղամարդը հոգեկան խնդիրներ ուներ և իրեն Քրիստոս է համարել:
Ավելի վաղ ԱՄՆ Գաղտնի ծառայությունը նրան արդեն ձերբակալել էր սպառնալիքների և ապօրինի ներթափանցման համար։
