
ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․
Արցախի «ինքնորոշումից ու հայանպաստ» լուծումից, Աջափնյակի հիասքանչ մետրոյի գործարկումից, Աշտարակի՝ ակադեմիապես գերհագեցած քաղաքի կառուցումից, Գյումրու չոր նավահանգստի շահագործումից, ArNA ազգային ավիաընկերության ակտիվ ուղևորափոխադրումներից և այլ խոշոր ու եկամտաբեր նախագծերից հետո, ՀՀ կապիտուլյացիոն կառավարությունը, «ծնել» է նոր՝ «գաղափար»:
Նա գործից անտեղյակ հասարակության վրա, քվեի դիմաց՝ հերթական գոյություն չունեցող «ձեռքբերումն» է փորձում ծախել:
Նիկոլի կառավարությունն առաջարկում է հայկական ծիրանը, պոմիդորը, ելակը, ծաղիկները, ձուկը, հանքային ջրերը, օղին, գինին, կոնյակը, քաղցրավենիքը և այլ ապրանքները՝ Թուրքիայով արտահանել դեպի Եվրոպա:
Սա նման է Աջափնյակի մետրոյի պատմությանը, որ բոլորն ուզում են կառուցել, շատերը չգիտեն, թե ինչպես, և միայն մասնագետները գիտեն, որ հնարավոր չէ:
Դնենք մի կողմ, որ Կարս-Ախլքալակ երկաթգծով, հայկական բեռները, միշտ էլ կարող էին առանց խոչնդոտ գնալ, ուր ուզեին: Խնդիրն այն է, թե ու՞ր գնան, և ո՞վքեր են Եվրոպայում կամ Թուրքիայում դրանց գնորդները:
Կարողանալու՞ են գնորդներ և շուկաներ գտնեն խեղճ տնտեսվարողները: Իսկ այդ կարևորագույն հարցում Նիկոլի կառավարությունն անզոր է: Նա միայն քանդում է գործող շուկաներն ու անվտանգային համակարգերը: Բայց նորը ստեղծելը նրա գործը չէ: Իր գործը միայն քանդելն է:
Հ.Գ.
Եվրոպայում արդեն շրջում է պատերսզմի, ինչպես նաև տնտեսական ու արժեքային ճգնաժամերի ուրվականը:
Չեմ հասկանում, Հայի բա՞խտ է այդպիսին, թե՞ խելքը: Բարիք և աջակցություն փնտրել այնտեղ, որտեղ այն այլևս չկա: