«Ինչքան գոռում է «խաղաղություն», այնքան պատերազմը կարող է մոտեցնել». Էդուարդ Շարմազանով

«Ինչքան գոռում է «խաղաղություն», այնքան պատերազմը կարող է մոտեցնել». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Վայ Նիկոլ, Նիկոլ… ինչպես Շուշին ու Հադրութն է դեօկուպացրել, այդպես էլ վիզաների ազատականացում է բերելու։
     Կարդում եմ Փաշինյանին ու ի՞նչ:
     Մարդն ականջահաճո բաներ է ասում, քիչ է մնում ես էլ հավատամ։
     Ասում է՝ ամենաշատը երկու տարում ԵՄ-ի հետ վիզաների ազատականացում է լինելու։
     Մեկը չկա՞, ասի՝ այ ընկեր, 2021-ին էլ ասում էիր՝ գերիները 1-2 ամսից կգան, 5 տարի անցավ է:
     Կամ 2021-ին ասում էր՝ Արցախում ապագա կա, կա ապագա:
     Հիմա ոչ Արցախ կա ու ոչ էլ՝ ապագա։
     Կամ ասում էր՝ Շուշիի ու Հադրութի դեօկուպացիա։
     Էն էլ դեօկուպացիայի փոխարեն Նիկոլը բերեց ամբողջ Արցախի ու ՀՀ 240 քառ.կմ -ի օկուպացիա։
     Ոտքի վրա նոր սուտն էլ բռնվեց։
     Նիկոլը հայտարարում է՝ System of a Down խումբը գալիս է Երևան հուլիսին, բայց քիչ հետո պաշտոնապես հայտարարվում է, որ հուլիսին նման համերգ չի կայանալու։
     Ասածս ի՞նչ է. Նիկոլն ինչ ասում է, դրա հակառակն է լինում։
     Հիմա ինչքան գոռում է «խաղաղություն», այնքան պատերազմը կարող է մոտեցնել»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *