
«Առաջիկայում սկսելու ենք Գյումրի-Ախուրիկ-Աքյաքա (Թուրքիա) և Երասխի հանգույցի երկաթուղու նորոգումը»,- Սառնաղբյուրում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հայտնել է նաև, որ Թուրքիայի կողմից արդեն սկսվել է, և երկաթուղին բացվելու է։ «Մենք նաև Երասխի հանգույցի նորոգումն ենք սկսելու: Հայաստանի կառավարությունն իր վրա է վերցնելու, չնայած կոնսեցիոն պայմանագիր կա, մենք ներդրում ենք անելու, երկաթուղին նորոգելու ենք, վերականգնելու ենք և երկաթուղին բացվելու է»,- ավելացրել է Փաշինյանը։