
«Ի տարբերություն նախորդ զորահանդեսների, հիմա այնպես չի լինելու, որ տեխնիկան հրապարակով անցնի և հեռանա: Որոշում եմ կայացրել, որ այդ զինվորական տեխնիկան մինչև ամսի 28-ի կեսգիշեր մնալու է Տիգրան Մեծի պողոտայի վրա, որպեսզի քաղաքացիները նայելու հնարավորություն ունենան»,- Ախուրյանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ որոշման պատճառ է դարձել Երևանում քաղաքացու հետ շփումը, ով կարծիք էր հայտնել, որ զորահանդեսի ժամանակ մուլյաժներ են բերելու տեսախցիկների առջևով տանելու՝ իբր թե զենք է իսկական: