Լուկաշենկոն Մակրոնի հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրները

Բելառուսի և Ֆրանսիայի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը տեղի է ունեցել այսօր՝ մայիսի 24-ին, ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ, БЕЛТА գործակալությանն են հայտնել Լուկաշենկոյի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն, պետությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային խնդիրները, ինչպես նաև Բելառուսի հարաբերությունները ԵՄ-ի և մասնավորապես Ֆրանսիայի հետ։ Երկու երկրների առաջնորդների զրույցի այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *