«Աբստրակտ ընտրապայքարի մեջ միակ անխոցելի ու լեգիտիմ դիրքորոշումը մասնակցությունն է». Վարազդատ Հարությունյան

«Աբստրակտ ընտրապայքարի մեջ միակ անխոցելի ու լեգիտիմ դիրքորոշումը մասնակցությունն է». Վարազդատ Հարությունյան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ես որևէ ընդդիմադիր ուժից որևէ ակնկալիք շատ վաղուց չունեմ: Էն հանցավոր ինքնավստահությունը, որն իրենց ուղեկցում է էս նախընտրական կամպանիայի ընթացքում` տեսել ենք նաև 2021թ-ին:
     Միակ ակնկալիքս քվեարկության օրը անակնկալ մատուցող ու բարձր մասնակցությամբ պատասխանատվություն ստանձնող, պահանջատեր քաղաքացին է:
     Ընդ որում` սա իմ հիշելով առաջին համապետական ընտրություններն են, որում այս մասնակցության դիսկուրսն այսպես ակտիվ շրջանառվում է:
     Հետաքրքիր է նաև այն, որ այս դիսկուրսը գեներացնողները հիմնականում ընտրություններին չմասնակցող հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներն ու իմ նման հասարակ քաղաքացիներն են: Ուրախ եմ, որ հենց այս «կուսակցության» անդամ եմ ես:
     Էս ամբողջ աբստրակտ ընտրապայքարի մեջ միակ անխոցելի ու լեգիտիմ դիրքորոշումը հենց մասնակցությունն է:
     Սիրելի՛ ընկեր, բարեկամ, հարևան, խնդրում եմ, անկախ ամեն ինչից, գնա ընտրատեղամաս»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *