Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ (լուսանկար)

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Երևան քաղաքում՝

Մայիսի 25-26-ը ժամանակ առ ժամանակ, 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Մայիսի 27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը Երևանում

Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում`

Մայիսի 25-26-ը ժամանակ առ ժամանակ, 28-ի ցերեկը, 29-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 24-ի ցերեկը կնվազի՝ 2-4 աստիճանով, մայիսի 25-27-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Եղանակը ՀՀ մարզերում

Եղանակը ՀՀ մարզերում

Եղանակի կանխատեսումներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *