Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ լարված և անկայուն։ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների մասին հաղորդագրությունները արտացոլում են միայն երկխոսություն հաստատելու փորձերը։
Միևնույն ժամանակ Իսրայելը, չնայած հայտարարված հրադադարին, շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին, ինչը վկայում է հրադադարի ռեժիմի փաստացի խախտման մասին։ Ընդհանուր առմամբ տարածաշրջանը շարունակում է մնալ երկարատև էսկալացիայի վիճակում, իսկ հետագա սրման ռիսկերը պահպանվում են։
NEWS.am-ը ներկայացնում է երկուշաբթի գիշերը Մերձավոր Արևելքում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների համառոտ ակնարկը։
-
Միացյալ Նահանգներն ու Իրանը 95%-ով համաձայնեցրել են շրջանակային համաձայնագիրը, սակայն բանակցողները շարունակում են քննարկել Թեհրանի միջուկային զինանոցի և Հորմուզի նեղուցի վերահսկողության հարցերով ձևակերպումները։ Այդ մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին։
-
Վաշինգտոնն ու Թեհրանը սկզբունքային պայմանավորվածության են հասել Հորմուզի նեղուցի աշխատանքի վերականգնման վերաբերյալ։ Այդ մասին հայտնել է The New York Times (NYT) թերթը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։ «Միացյալ Նահանգներն ու Իրանը հասել են սկզբունքային համաձայնության, որը նախատեսում է Հորմուզի նեղուցի աշխատանքի վերականգնում», — ասվում է հրապարակման մեջ։
-
Մոտ 2 մլն բարել իրաքյան նավթ Չինաստան տեղափոխող սուպերտանկերը անցել է ամերիկյան ծովային շրջափակման միջով և դուրս եկել Արաբական ծով։ Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով աղբյուրին։
-
Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում միջնորդների միջոցով փոխանցել է, որ երկրների միջև համաձայնություն չի կայանա առանց սկզբնական փուլում Իրանի սառեցված ակտիվների որոշակի մասի ազատման, հայտնում է «Թասնիմ» գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին։