Ֆիլիպինների Անխելես քաղաքում շենքի փլուզման հետևանքով զոհվել է երեք մարդ։ Այդ մասին մայիսի 25-ին հայտնել է GMA News հեռուստաալիքը՝ հղում անելով հրշեջ պաշտպանության տարածաշրջանային բյուրոյին։
«Անխելես քաղաքի Բալիբագո բարանգայում կառուցվող շենքի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է երեքի», — ասվում է հրապարակման մեջ։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, միջադեպի հետևանքով առնվազն 18 մարդ անհետ կորած է համարվում։ Նրանց մեծ մասը շինարարներ են, սակայն կա նաև մեկ վաճառող։ Հետագա փլուզումը կանխելու նպատակով օբյեկտի մոտ գտնվող բնակիչները տարհանվել են։
Նշվում է, որ բեկորների անկայուն վիճակի պատճառով մասնագետները շարունակում են մաքրման աշխատանքները ձեռքով։ Փլատակների տակ հայտնված մարդկանց որոնողական և փրկարարական աշխատանքները շարունակվում են։