Politico. ֆոն դեր Լայենը անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպերի պատճառով կայցելի Լիտվա

Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը երեքշաբթի՝ մայիսի 26-ին, կմեկնի Լիտվա՝ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հետ կապված միջադեպերը քննարկելու համար։ Այդ մասին մայիսի 24-ին հայտնել է Politico թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

«Ակնկալվում է, որ ֆոն դեր Լայենը կհանդիպի Բալթյան երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ՝ պատասխան միջոցները համակարգելու համար։ Պաշտպանության և տիեզերքի հարցերով եվրահանձնակատար Անդրյուս Կուբիլյուսը նույնպես կայցելի Լիտվա», — ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ այցի շրջանակում, բացի Բալթյան երկրներին աջակցություն հայտնելուց, հիմնական ուշադրությունը կկենտրոնանա ընդհանուր պաշտպանական կարողությունների ուժեղացման վրա՝ հանձնաժողովի ֆինանսավորման և պլանավորման ոլորտներում առանցքային նախաձեռնությունների միջոցով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *