
ԱՄՆ իշխանությունները մտադիր են դիտարկել Իրանի դեմ հետագա գործողությունների այլ տարբերակներ, եթե գտնեն, որ Թեհրանի հետ դիվանագիտական շփումները ցանկալի արդյունքներ չեն տալիս, լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Ինչպես ասել է նախագահ Դոնալդ Թրամփը, նա չի շտապում և վատ գործարք չի կնքի։ Մենք դիվանագիտությանը լիարժեք հնարավորություն կտանք, նախքան այլընտրանքային տարբերակներ փորձելը: Կամ մենք լավ գործարք կունենանք, կամ ստիպված կլինենք գործել այլ ճանապարհով»,- նշել է Ռուբիոն՝ նկատի ունենալով Վաշինգթոնի վարչակազմի հետագա քայլերը Իրանի նկատմամբ։ Պետքարտուղարը նշել է, որ կողմերը դեռ շարունակում են աշխատել հնարավոր պայմանավորվածությունների վրա։