Ավելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամ


Հայաստան


Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կրթական հաստատությունների ավելի քան 12.000 շրջանավարտների համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամ։

Այս առիթով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող Արմեն Փամբուխչյանը, Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը և քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանն այցելել են Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան հ. 8 հիմնական դպրոց։ Նրանք մասնակցել են «Վերջին զանգի» տոնական միջոցառմանը` բարի երթ մաղթելով շրջանավարտներին։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *