Իսրայելն ու ԱՄՆ-ն համաձայնության են եկել Իրանի միջուկային սպառնալիքի վերացման շուրջ. Նեթանյահու


Քաղաքականություն


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն լիակատար համաձայնության են եկել Իրանի միջուկային սպառնալիքի չեզոքացման հարցում։ Ըստ նրա՝ Դոնալդ Թրամփի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Իրանի հետ ցանկացած վերջնական համաձայնագիր պետք է ներառի ուրանի հարստացման օբյեկտների ապամոնտաժումը և հարստացված նյութերի դուրսբերումը երկրի տարածքից։ Նեթանյահուն վերահաստատել է երկու երկրների հանձնառությունը՝ թույլ չտալու, որ Իրանը միջուկային զենք ստեղծի։

«Նախագահ Դոնալդ Թրամփը և ես համաձայնության ենք եկել, որ Իրանի հետ ցանկացած վերջնական համաձայնագիր պետք է վերացնի միջուկային վտանգը։ Սա նշանակում է Իրանի ուրանի հարստացման օբյեկտների ապամոնտաժում և հարստացված միջուկային նյութի դուրսբերում Իրանի տարածքից», — գրել է Նեթանյահուն սոցիալական ցանցերում։

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր Իրանի հետ խաղաղության հուշագրի շուրջ բանակցությունների ավարտական փուլի մասին, որի մանրամասները շուտով կհրապարակվեն։ Այս հարցը և տարածաշրջանային խնդիրները ԱՄՆ նախագահն արդեն քննարկել է Մերձավոր Արևելքի մի շարք առաջնորդների (Սաուդյան Արաբիա, ԱՄԷ, Կատար, Պակիստան, Թուրքիա, Եգիպտոս, Հորդանան, Բահրեյն) հետ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *