Կարող են դիմել այլ միջոցների, եթե գործարքը տապալվի

ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է Իրանի դեմ այլ միջոցներ կիրառել, եթե Թեհրանի հետ գործարք կնքելու դիվանագիտական քայլերը տապալվեն։ «Ինչպես որ ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, չենք շտապում եւ չենք կնքի վատ գործարք»։

Ռուբիոն ասել է, որ Թրամփը մտադիր է լիարժեք հնարավորություն տալու դիվանագիտությանը, մինչ այլընտրանքային տարբերակների դիտարկումը։ Ընդ որում, Միացյալ Նահանգների համար ընդունելի է միայն լավ գործարքը։ Հակառակ դեպքում՝ կսկսեն գործել այլ եղանակով։ Նա նաեւ ասել է, որ բանակցությունները Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ շարունակվում են եւ աշխատանքը դեռ ավարտված չէ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *